Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

Բանադրանք

Բանադրանք
26.05.2024 | 16:05

Ինչպե՞ս կարելի է, կամ ո՞վ երբևէ կպատկերացներ, որ ՀՀ ԱԺ պատերից ներս պետք է հայտնվեն ինչ-որ ՔՊ և սորոսական աղանդավորականներ, ովքեր փորձում են քանդել մեր նվիրական հավատքը, խարխլել եկեղեցու հեղինակությունը:

Զավեշտն այն է, որ այդ շեյթաններն իրենց հակաքրիստոնյա ելույթների մեջ պաթոսախեղդ հարցադրումներով ներկայանում են իբրև աղոթող հավատավոր, կամ էլ լիակատար բովանդակ պաս պահող։

Կրոնական բնույթի և բովանդակության սքանչելի երկու գործողությունների, ծեսերի հիշատակումը, ինձ և հայոց առաքելական եկեղեցու տասնյակ հազարավոր հետևորդների մոտ առաջ են բերում անկեղծ և բուռն հակազդեցություն և ուղղամիտ հարց։

Ինչու՞ է ուշանում նման արարածներին բանադրանքի ենթարկելը:

Բանադրանքը եկեղեցու կողմից որևէ անձի հեռացումն է, անջատումը հոգևոր տաճարից և բանադրանքի ենթարկվածը զրկվում է եկեղեցու խորհուրդներից, ծիսակատարությունների մասնակցությունից։ Բանադրանքը եկեղեցու և որևէ մարդու կապերի խզումն է, որը ֆորմալ իմաստով նշանակում է, որ այդ պատժի ենթարկվածն իրավունք չի ունենալու կնքվել, ամուսնանալ, խոստովանել, հոգեհանգստի ծես ունենալ, աղոթել, հաճախել Աստծո տաճար։

Բանադրանքը շատ խիստ պատիժ է, որի համար առնվազն պետք է առկա լինեն և՛ աղանդավորական կազմակերպված կեցվածքը, և՛ բաժանում խառնակությունը։

Կարծում եմ` հիշյալ կնոջ ամբողջ խոսքը խորքային բովանդակ հակաքրիստոնեական էր և արժանի արձագանքի պետք է արժանանա։

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ձեռամբ քրիստոնեությունը ճանաչած հայոց աշխարհում տեղ չունեն քրիստոնեական հավատքի դեմ մանիպուլյացիաներով եկեղեցու դեմ արշավի դուրս եկածները։

Բանադրանքը սպասում է նման կեղծ մոլորեցնողներին, որոնք գառան դիմակի տակ թաքնված աղանդավորներ են, իրենց սև գործի վարձով։

Եկեղեցին պետք է լինի առավել մարտական, հոգևոր Հայաստանը նոր Սարդարապատում պետք է հաղթի:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1440

Մեկնաբանություններ